Հռոմի պապը հիշել է իր կատարած այցը Հայաստան և մտահոգություն հայտնել ԼՂ հակամարտության կապակցությամբ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լուրջ մտահոգություն է հայտնել աշխարհում` այդ թվում Պաղեստինում, Սիրիայում և Կովկասում չդադարող սուր հակամարտությունների կապակցությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հինգշաբթի Վատիկանում դիմելով ROACO կրոնական կազմակերպության անդամներին, որը զբաղվում է Արևելյան կաթոլիկ եկեղեցիներին օգնություն տրամադրելով, հովվապետը, մասնավորապես, հիշել է 2016 թ․-ին Հայաստան կատարած իր այցը և թե ինչպես Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ աղավնիներ բաց թողեց երկինք՝ «իբրև խաղաղության մաղթանք Կովկասի ողջ տարածաշրջանին»:
«Ցավոք, այս տարածաշրջանին վերջին ամիսներին նորից վերք հասցվեց: Եվ, հետևաբար, ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ այն ուշադրության համար, որը դուք հատկացրել եք Վրաստանին և Հայաստանին, որպեսզի կաթոլիկ համայնքը շարունակի ավետարանական կյանքի նշան և խթան մնալ»,-ամփոփել է հայրապետը:
Հռոմի պապը նաև կոչ է արել ականջ դնել «աշխարհի շատ կողմերից լսվող ճիչերին, հատկապես այն եկեղեցիների և երկրների կողմից, որոնց համար դուք աշխատում եք»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...