Ով կվերցնի եւ ով կդնի մանդատը. ՀՀԿ-ում հույս են ունեցել, որ Վանեցյանը խորհրդարան չի գնա
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատիվ ունեմ» դաշինքում հետընտրական բուռն զարգացումներ են ընթանում՝ ով վերցնի մանդատը, ով բացարկի դիմում գրի։ Սերժ Սարգսյանը ցանկանում է հնարավորինս մեծ թվով ՀՀԿ-ականներ գործուղել խորհրդարան։
Նա այնքան էլ գոհ չէ ներկա համամասնությունից, որ յոթ հոգանոց խմբակցությունում չորս պատգամավոր լինելու են ՀՀԿ-ի քվոտայով, երեքը՝ Վանեցյանի։ Հիշեցնենք, որ Վանեցյանի կողմից ներկայացված թեկնածուներն են Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն ու իմքայլական նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Արթուր Վանեցյանը նախօրեին ասաց, որ ինքը նույնպես կվերցնի մանդատը։ Մինչդեռ ՀՀԿ-ում հույս են ունեցել, որ Վանեցյանը խորհրդարան չի գնա, եւ մեկ հոգով էլ կավելանա իրենց թիմակիցների թիվը՝ ի դեմս գյումրեցի Մարտուն Գրիգորյանի։
Հիմա փորձում են համոզել, որ ե՛ւ Տարոն Մարգարյանը, ե՛ւ Իշխան Զաքարյանը օրենսդիր մարմնի համար հարմար գործիչներ չեն, ճիշտ կլինի՝ հրաժարվեն մանդատներից, եւ խորհրդարան անցնեն Թեհմինե Վարդանյանն ու Մարտուն Գրիգորյանը։ Բանն այն է, որ Զաքարյանը ժամանակին Սերժ Սարգսյանի հետ խնդիրներ է ունեցել եւ կարող է անկառավարելի դառնալ։
Մինչդեռ վերջինս կարծում է, որ ինքը համակարգելով ողջ ընտրական պրոցեսը՝ արժանի է այդ մանդատին եւ հավակնում է ղեկավարել «Պատիվ ունեմ»-ին տրվելիք մշտական հանձնաժողովը։
Ուշագրավ է, որ իշխանական ճամբարում այս հարցում կա կոմպրոմիս, եւ, ամենայն հավանականությամբ, ընդդիմադիր երկրորդ ուժին կառաջարկեն տնտեսական հանձնաժողովը, որն ուղիղ կապի մեջ է կառավարության հետ։ Իսկ Զաքարյանը կարող է կոնտակտի գնալ իշխանությունների հետ։ Թե ով կլինի դաշինքի խմբակցության ղեկավարը, այստեղ երկու կարծիք չկա՝ Արթուր Վանեցյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ