Դատախազությունն իմպոտենտ մարմին է այսօր. Հակոբյան
Իշխող կուսակցությունն արկղների մեջ 30 տոկոսից ավել ձայն չի ունեցել։ Այս մասին դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ նշելով, որ զանգվածային խախտումներ են բացահայտվել։
Նրա փոխանցմամբ՝ դաշինքը դեռևս որոշում չի կայացրել՝ մանդատները վերցնել-չվերցնելու մասին, կդիմեն ՍԴ, քանի որ բազմաթիվ խախտումներ են արձանագրվել, վարչական ռեսուրս է օգտագործվել
Հարցին՝ քոչարյանական թիմը ցանկանում էր հրաժարվել մանդատներից, իսկ «Վերածնվող Հայաստան և ՀՅԴ կուսակցությունները ցանկանում են ստանալ մանդատները, Հակոբյանը պատասխանեց՝ նշելով, որ շատ ցածր մակարդակի խոսակցություններ են, իրենք մի ուժ են, ցանկացած որոշում լինելու է միասնական։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի համագործակցության առաջարկներին, Հակոբյանը նշեց, որ Աստված չանի, որ «Հայաստան» դաշինքը նման առաջարկ ստանա, Փաշինյանն իրենց համար դիտարկվում է որպես ազգի թշնամի։ Իսկ այն ուժերը, որոնք ընդունել են Փաշինյանի առաջարկությունը եւ հանդիպել նրա հետ՝ Հակոբյանը նշեց, որ դա քաղաքական անբարոյականություն է։
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ ակցիա է իրականացվում՝ ի աջակցություն պրոֆեսոր Արմեն Չարչյանի։
Անդրադառնալով դատախազության գործունեությանը՝ Վահե Հակոբյանը նշեց, որ դատախազությունն իմպոտենտ մարմին է այսօր։
«Այս հիմնարկը, որտեղ ես աշխատել եմ 9 տարի, այսօր դարձել է այս անձնավորության, որը կոչվում է վարչապետ, գործիքը»,- նշեց Վահե Հակոբյանը։
Ինչ վերաբերում է Չարչյանի մասնակցությամբ հայտնի ձայնագրությանը, Հակոբյանը նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու հենց Չարչյանը. « Չարչյանը մտավորական, վաստակաշատ բժիշկ, իրենից կախված են շատ մարդկանց կյանքեր»։
Նրա խոսքով՝ պետությունն այսօր ցանկանում է քաղաքական տեռոր անել, մարդկանց աչքերը վախեցնել, այդ թվում՝ մարդկանց, որոնք քվեարկել են «Հայաստան» դաշինքի օգտին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ