Յոթ մթերք, որոնք կօգնեն ստամոքսի խանգարման դեպքում
Ստամոքսի խանգարումը կարող է անսպասելիորեն խափանել բոլոր ծրագրերը, փչացնել ճամփորդությունն ու պարզապես տրամադրությունը։ Լուծից հնարավորինս շուտ ազատվելու համար ձեր սննդակարգում ընդգրկեք այս մթերքները։
Բրինձ
Ստամոքսի խանգարման դեպքում ավելի լավ է պարզապես եփած բրինձ ուտել։ Այն կայունացնում է աղեստամոքսային տրակտի գործունեությունը, կլանում է գազերն ու թթուները, նպաստում լուծի դադարեցմանը։
Հավի արգանակ
Հավի արգանակը մասնագետները խորհուրդ են տալիս լուծի դեպքում, քանի որ այն կարող է հոյակապ մարսվել ու նպաստում է թույների դուրս բերմանը։ Հավի միսն ունի բարձր սննդային արժեք ու հոյակապ սնուցում է թուլացած օրգանիզմը։
Եփած կամ շոգեխաշած բանջարեղեն
Եփած բանջարեղենը նպաստում է աղիների աշխատանքին, ու որպես կանոն՝ լուծի դադարեցմանը։
Չորահաց, չոր թխվածքաբլիթներ
Դրանք դյուրամարս են ու ազատում են աղիքային խնդիրներից, նաեւ արագ կլանում են ստամոքսի թթուները՝ հանգստացնելով այն։
Վարսակաշիլա
Վարսակաշիլան իր հատկությունների շնորհիվ արագ վերականգնում է մարսողական համակարգի աշխատանքը։ Միայն հիշեք, որ լուծի դեպքում պետք է վարսակաշիլան ուտել առանց շաքարի՝ այն եփելով ջրով, այլ ոչ թե կաթով։
Խոտաբուսային թեյ
Անանուխը հանգստացնում է աղիները ու թուլացնում ստամոքսի սպազմերը, իսկ երիցուկը հակաբակտերիալ ներգործություն է թողնում։ Այսպիսով, մի բաժակ տաք թեյը, որի կազմում կա այդ բաղադրիչներից մեկը, բարերար ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա։
Բնական յոգուրտ կամ կեֆիր
Այս կաթնաթթվային մթերքները պարունակում են պրոբիոտիկներ, որոնք վերականգնում են աղիների միկրոֆլորան ու թույլ են տալիս կարգավորել մարսողությունը։ Գլխավորը՝ ընտրեք առանց շաքարի յոգուրտ կամ կեֆիր։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում