Գնացեք խոսեցրեք գերությունից վերադարձած տղաներին, հարցրեք՝ ո՞նց եք, լավ են ձեզ վերաբերվել Բաքվում. Ռազմագերու հարազատ
Տղաներին դատում են ահաբեկչության մեղադրանքով, կարող են 20 տարի և ցմահ ազատազրկման դատապարտել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարազատներից մեկը։
«Դրանից վատ ի՞նչ կարող է լինել, որ ասում են կարող է ավելի վատ լինել։ Գնացեք խոսեք գերությունից վերադարձած տղաների հետ ու հարցրեք՝ այդ վեց ամիսը, որ իրենց ասելով ոչ մի հանրային պահանջ չէինք անում, լա՞վ է եղել իրենց համար, լա՞վ են վերաբերել իրենց։ Կան բաներ, որ չեն պատմում բարձր՝ տեսախցիկների առաջ, գնացեք խոսեցրեք, հարցրեք՝ ոնց եք։ Հիմա պատերազմ տեսած երեխեքը դատվում են Ադրբեջանում ինչ-որ կեղծ մեղադրանքով, ասում են՝ չգիտենք ինչ կարող ենք անել, բայց դուք էլ ոչինչ մի արեք։ Բա ով գիտի»,- նշեց նա՝ հավելելով, որ եթե պետությունը չի կարողանում ոչինչ անել, միջազգային կառույցները ոչինչ չեն կարողանում անել, դա նորմա՞լ է։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գերեվարված շիրակցիների հարազատները հունիսի 23-ի ուշ երեկոյան՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, հայտարարել են անժամկետ նստացույց՝ պահանջելով անհապաղ, առանց նախապայմանների վերադարձնել տղաներին հայրենիք։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ