Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ակտիվացումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման աշխատանքների ակտիվացումը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ նախագահների հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:
«Դիտարկվել են 2020-ի նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման եռակողմ ձևաչափով աշխատանքի ակտիվացմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալևը հեռախոսազրույցի ընթացքում նաև հաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու մտադրությունը։
«Երկկողմ օրակարգի արդիական հարցերի քննարկման ընթացքում Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը հետագայում ևս ամրապնդելու փոխադարձ մտադրությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում շարունակել շփումները»,-ասված է հաղորդագրությունում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...