Ջիգանի կինը պատմել է, թե ինչից է մինչեւ հիմա զրկված իրենց ավագ դուստրը
Բազմազավակ մայր Օքսանա Սամոյլովան Instagram-ում հուզիչ գրառում է կատարել՝ իր իննամյա դստեր՝ Արիելայի մասին: Ջիգանի կինն իր մայրական ապրումներով կիսվել է հետեւորդների հետ եւ նշել, թե որքան արագ է մեծացել երեխան:
«Այս ամենը շատ դժվար է ինձ համար։ Երբ քո փոքրիկը, որը, թվում է, դեռ երեկ է ծնվել, այսօր արդեն խնդրումէ գիշերել ընկերուհու տանը, մեծահասակի պես է եւ ցանկանում է ամեն ինչ ինքնուրույն լուծել», - գրել է Օքսանան:
«Արին շատ է ուզում ավելի մեծ լինել, իսկ ես այդպես չեմ ուզում։ Նա գնում է մի մեծ աշխարհ, որտեղ նրան կարող են վիրավորել, իսկ ես չեմ կարողանա պաշտպանել նրան, որտեղ ամեն ինչ այնպես չէ, ինչպես տանը, կարող են դավաճանել ու խաբել ու ցավ պատճառել», — շարունակել է բլոգերը։
Օքսանան նաեւ նշել է, որ աղջիկը դեռ չունի իր բջջային հեռախոս եւ ենթադրել է, որ այդ հրապարակումը դստերը դպրոցում կարող են ցույց տալ նրա հասակակիցները: Սամոյլովան նաեւ նշել է, որ սա վերջին տարին է, երբ նա կարող է բաժանորդների հետ կիսվել Արիելայի կյանքի մանրամասներով:
Ի դեպ, իր դստեր հեռախոսի բացակայության մասին հայտարարությունը բաժանորդների շրջանում բանավեճի առիթ է դարձել։
«Հեռախոսի մասով աջակցում եմ», «Բայց դա ճիշտ չէ, ամենայն հավանականությամբ, չկա սոցիալական ցանցերում», «Համաձայն եմ: Անցյալ տարի նրան IPhone էին նվիրել», «Դա եղել է IPad, եթե ես չեմ սխալվում», «Եթե ինչ-որ բան տեղի ունենա ու օգնության կարիք լինի, ինչպե՞ս եք կապ հաստատելու նրա հետ»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...