Թուրքիան ցույց է տալիս, որ տարածաշրջանում սկսում է իր ծավալապաշտական քաղաքականության նոր էջը․ Ռուբեն Սաֆրաստյան
««Շուշիի պայմանագիր» կոչված փաստաթղթում երեք ուղերձ եմ տեսնում»,-«Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով Շուշիում Ալիևի և էրդողանի միջև կնքված պայմանագրին, ասաց թուրքագետ, ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը՝ բացելով փակագծերը.
-Առաջին՝ դա ուղերձ էր ուղղված հայ ժողովրդին, և դրանով ցույց են տալիս, թե տեսեք, մենք հաղթել ենք և շարունակելու ենք ձեզ վրա մեր ագրեսիան, ճնշումները:
Երկրորդ ուղերձը ուղղված է տարածաշրջանին, թուրք-ադրբեջանական տանդեմը, որպես աշխարհաքաղաքական միավոր, ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում սկսվում է նոր փուլ, դա Թուրքիայի գերիշխանության փուլն է: Պատահական չէ, որ հայտարարություն արվեց, որ պետք է նորից գրեն, շարադրեն Հարավային Կովկասի պատմությունը: Ուժի միջոցով Թուրքիան ցույց է տալիս, որ տարածաշրջանում սկսում է իր ծավալապաշտական քաղաքականության նոր էջը: Բայց չմոռանանք, որ Թուրքիայի ազդեցության ուժեղացումը հնարավոր է Ռուսաստանի ազդեցության թուլացման հաշվին:
Վերջապես, այդ հռչակագիրը, ես կարծում եմ, որ իր մեջ ունի նաև պանթուրքիստական ուղերձ: Թուրքիան աշխարհին ցույց է տալիս, որ տեսեք, մենք համագործակցելով Ադրբեջանի հետ կարողացանք այսպիսի կարևոր հաղթանակ տանել: Իսկ Շուշին, հայտարարում են, որ թուրքական մշակույթի կենտրոններից պետք է լինի:
-Ալիևը ասաց, որ փաստաթղթում կան կետեր, որոնք ընդհանրական են Կարսի պայմանագրի հետ: Ի՞նչ կետեր կարող են դրանք լինել:
-Ես այդ հարցին կպատասխանեմ, երբ ամբողջապես ուսումնասիրեմ պայմանագիրը: Այս պահին դեռ ուսումնասիրում եմ:
-Պարո՛ն Սաֆրաստյան, մեկ հարց ևս՝ հայ ռազմագերիների մասին: Ի՞նչ եք կարծում, ռազմագերիների վերադարձին միջամտելով, ԱՄՆ-ն փորձո՞ւմ է այս հարցում, և ընդհանրապես՝ տարածաշրջանում իր դերակատարումն ավելացնել: Թուրքիան ինչպե՞ս է վերաբերվում դրան:
- Բայդենը փորձում է ակտիվանալ Հարավային Կովկասում, այդ թվում՝ Արցախի հարցում՝ ի տարբերություն Թրամփի: Պատահական չէ, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս Մինսկի խմբի համանախագահողների միջնորդական դերի ակտիվացման կողմից:
Կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ն ակտիվանում է մեր տարածաշրջանում, Թուրքիան դրանից օգտվում է ու իր առաջարկությունն է անում ԱՄՆ-ին, որ ինքը գտնվում է ամերիկյան քաղաքականության շրջանակներում՝ որպես օժանդակ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ