Ավտոմեքենա ներկրած քաղաքացիները ծանր դրության մեջ են հայտնվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 25 մլրդ 465 մլն 300 դրամ: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 13 տոկոսով պակասել է:
Այս թվերն ապացուցում են այն, որ Հայաստանում ավտոմեքենայի առեւտուրը, ինչպես ասում են, կանգնած է, ինչի հետեւանքով ծանր դրության մեջ են հայտնվել մեծ քանակությամբ ավտոմեքենա ներկրած քաղաքացիները։
Փոխարենը Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին ավելացել է առեւտրի շրջանառությունը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. աճը կազմել է 4.8 տոկոս:
«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ վիճակագրական կոմիտեից հայտնի դարձավ, որ այս տարվա հունվար-ապրիլին մանրածախ առեւտրի շրջանառությունը թեկուզ չնչին, բայց աճել է՝ կազմելով 0.8 տոկոս: Իսկ, ահա, մեծածախ առեւտրի շրջանառությունն այս տարվա 4 ամիսներին ավելացել է 9.7 տոկոսով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ