«Սև լճի կողքի ադրբեջանցի զինվորներն էլ են ասում՝ երբ կլինի ձեր ընտրությունները պրծնեն, որ հետ գնանք մեր տները»․ սիսիանցի (տեսանյութ)
Ամենալավ սպասելիքները ունեմ ես իրենից, իր աչքերին նայելով՝ ես չեմ կարող ասել, որ ինքը կարող է ստել, հետին մտքով բան անել կամ խաբել ժողովրդին։ Այս մասին Սիսիանում ասաց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասնակիցներից մեկը՝ նշելով, որ մանկավարժ է, սակայն հիմա չի աշխատում։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակահատվածում որքա՞ն տուժեց Սյունիքի անվտանգությունը, բնակիչն ասաց՝ դա նշանակություն չունի։
«Դա պայմանավորված ներքին խաղեր են, հատկապես նախընտրական պայքարի համար են այդ խաղերը լրիվ, չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է ավելի լավ հայրենասեր լինի և ավելի լավ պայքարի հայրենիքի ազատության համար, քան մեր վարչապետը։ Նույնիսկ Սև լճի կողքի ադրբեջանցի այդ զինվորներն էլ են ասում՝ երբ կլինի ձեր ընտրությունները պրծնեն, որ հետ գնանք մեր տները, արդեն հոգնել են այս վիճակից»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը ոստիկանական մեծ շարասյունով մեկնել է Սյունիքի մարզ՝ հանդիպելու քաղաքացիների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ