ԵԽԽՎ զեկուցողին հայտնի է՝ քանի ականի վերաբերյալ է քարտեզ հանձնվել Ադրբեջանին
ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հակամարտության մարդասիրական հետևանքների հաղթահարման հարցով զեկուցող Փոլ Գավանը ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումը, ինչպես նաև Աղդամի՝ մոտ 100 000 ականների քարտեզի հանձնումը Ադրբեջանին։
«Չափազանց կարևոր է ձեռնարկել քայլեր՝ մեղմելու համար երկարատև հակամարտության մարդասիրական հետևանքները, որոնք առաջացել են անցած տարի վեց շաբաթ տեւած պատերազմի արդյունքում», - նշել է նա, ըստ Ա1+-ի փոխանցման։
Զեկուցողն ընդգծել է, որ չնայած դեռ գերության մեջ պահվող բազմաթիվ հայեր կան ու Աղդամից բացի այլ ականապատ շրջաններ, այսօր կարող են ողջունել կողմերին, որ «տարբեր միջազգային խաղացողների աջակցությամբ և օժանդակությամբ աշխատեցին միասին՝ գտնելու լուծում պատերազմի երկու կարևորագույն մարդասիրական հետևանքների լուծման հարցում»:
Փոլ Գավանը Հայաստանում էր 2021թ. մայիսին և նախատեսում է ամռանը այցելել Ադրբեջան՝ հակամարտության մարդասիրական հետևանքների վերաբերյալ զեկույց պատրաստելու նպատակով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...