«Կտանեմ ընկերներիս». Կիրկորովը խոստացել է դիտել Բուզովայի մասնակցությամբ ներկայացումը
Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, որը բաց է թողել Մոսկվայի Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնում «Հրաշալի վրացին» ներկայացման պրեմիերան, որում հանդես է գալիս նրա մտերին ընկերուհին՝ հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան, խոստացել է թատրոն գնալ։
Երգիչն իր ծրագրերի մասին հայտնել է դերասան Ստանիսլավ Սադալսկու Instagram-յան հրապարակման մեկնաբանություններում։ «Մոսկվայում առաջին իսկ ազատ օրերին կգնամ ներկայացմանը, ընկերներիս էլ կտանեմ։ Եթե իհարկե, տոմսեր գտնենք։ Ասում են՝ առաջիկա ամիսների համար բոլոր տոմսերն արդեն սպառված են»,- գրել է Կիրկորովը։
Բուզովան երիտասարդ Ստալինի մասին ներկայացման մեջ կատարում է կաբարեի երգչուհի Բելա Շանթալի դերը։ Ըստ սյուժեի՝ օպերետային արտիստը դառնում է խելացի ու սրամիտ լրտես, որը փրկում է ապագա գեներալիսիմուսին։
Լրատվամիջոցների համար ցուցադրությունից հետո «Դոմ 2»-ի նախկին հաղորդավարուհին խոսել է իր թատերական փորձի մասին։ Նա նշել է, որ արհամարհում է հեյթերների խոսքների իր պրոֆեսիոնալ չլինելու մասին, քանի որ պարզապես չին հասցնում կարդալ քննադատությունն իր հասցեին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...