Ես համոզված եմ Հադրութը վերադարձնելու հնարավորության մեջ. Ռոբերտ Քոչարյան
Ես մեծ վստահություն ունեմ Հադրութը վերադարձնելու հնարավորությունների մեջ, Շուշին վերադարձնելու գործում վստահ եմ կիսով չափ: Այդ մասին հունիսի 13-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
Նա պարզաբանել է, որ այդ հարցի լուծումն իրավական ճանապարհով նախկին ԼՂԻՄ-ի սահմանների շրջանակում հնարավոր է, եւ դրա համար կան համապատասխան փաստարկներ: Դա, նրա խոսքով, կարող է տեւել երկու տարի:
«Սակայն լուրջ բանակցություններ վարելու համար անհրաժեշտ է վերականգնվել եւ կարգավորել հարաբերությունները դաշնակիցների հետ: Դրանից անմիջապես հետո դուք կտեսնեք, որ նշված հարցերի լուծումը հնարավոր է: Չեմ տեսնում, որ ինչ-որ մեկն այդ հարցը կարողանար լուծել ավելի լավ, քան ես: Ինչ վերաբերում է Արցախից տեղահանվածների խնդիրներին կարճաժամկետ հեռանկարում, ապա այժմ իրացվում են ծրագրեր՝ կացարանով ապահովմանն ուղղված: Ես անձամբ եմ բանակցություններ վարում Ռուսաստանից խոշոր հայ գործարարների հետ այդ հարցի շուրջ: Նախատեսվում է ընդլայնել Արցախի գյուղերը՝ կառուցելով եւս 150 տուն, օրինակ, Ախտաշեն գյուղում: Այդ նպատակների համար միջոցներն ուղղված կլինեն 100 միլիոն դոլարներից, որոնք մնացել են «Հայաստան» հիմնադրամում»,-նշել է Ռոբերտ Քոչարյանը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում