Սեփական աչքերովս եմ տեսել՝ ինչպես է Հեյդար Ալիևի կզակը դողում Ռոբերտ Քոչարյանի առաջ․ Հենրիկ Քոչինյան
1988 թվականին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, մեզնից շատերը չէին կարող պատկերացնել, թե ինչ դժվար ճանապարհ ենք մենք բռնում, չէինք կարող պատկերացնել՝ ինչքան թշնամիներ ունենք։ Բայց եկավ նաև 1994 թվականի մայիսը։ Իսկ դրանից հետո բարելավվեց նաև Հայաստանի վիճակը։ Այս մասին Վանաձորում «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին հայտարարեց Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը։
«Ում մտքով կարող էր անցնել, որ անառիկ Շուշին կարելի է հետ վերցնել, որ վերցնելու ենք Կովսականը, Ջրականը, Քարվաճառը։ Դժվարությամբ, բայց այդ բոլորը կատարվեց։ Ցանկացած աշխատանք կատարվում է մարդու, թիմի և համախոհների կողմից, և այդ հերոս ու գիտակից մարդկանց աշխատանքը ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանը։ Շատ ժամանակ նա հենց ճակատի առաջին գծում էր՝ զինվորի կողքը կանգնած։
Հարցնում ենք՝ ինչո՞ւ հիմա չստացվեց։ Չստացվեց, որովհետև բանակը ղեկավարում ու վճիռներ էր կայացնում մի մարդ, ով բանակի կառավարումից ընդհանրապես բան չի հասկանում։
1994-ին Ղարաբաղի շուրջ ստեղծվեց անվտանգության գոտին, և 26 տարի մենք տեսնում էինք այդ գոտու արդյունավետությունը։ Եվ 2020 թվականին մենք դժբախտություն ունեցանք տեսնել, ինչպես կայացած բանակը, որը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն էր, ոչ ճիշտ կառավարման արդյունքում պարտության տարան», - ասաց Քոչինյանը։
«Հաղթանակը կերտվում է ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև դիվանագիտության դաշտում։ Մենք հոյակապ բանակցող ենք ունեցել։ Ես իմ սեփական աչքերով եմ տեսել, ինչպես է Հեյդար Ալիևի կզակը դողում Ռոբերտ Քոչարյանի առաջ։ Էս մարդը էլի պետք է գա ու հիմա էլ ստիպի դողալ կրտսեր Ալիևին։ Ռոբերտ Քոչարյանի գալով պատերազմ չի սկսվելու։ Գալու է մի մարդ, ով ստիպելու է դիմացինին ընդունել մեր պահանջները․ կայուն խաղաղություն պետք է լինի», - շեշտեց Քոչինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ