Թուրքիան Լիբիայում «օտարերկրյա ռազմական ուժ չէ». թուրք նախարար
Անկարան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Լիբիային աջակցելու համար, որպեսզի այն դառնա ինքնաբավ պետություն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Տրիպիոլիում թուրք կոնտինգենտի հրամանատարության շտաբ այցելության ժամանակ, հաղորդում է Anadolu-ն:
«Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի ազդեցությունը մեծանում է: Անկարան կիսում է տարածաշրջանում եւ գլոբալ մակարդակում խաղաղության համար պատասխանատվության բեռը»,-ասել է նախարարը: Աքարն ընդգծել է, որ Թուրքիան Լիբիայում «օտարերկրյա ռազմական ուժ չէ»: «Մեր նպատակը միասնությունն է, ամբողջականությունը, խաղաղությունն ու կայունությունը Լիբիայում»,-ընդգծել է նա՝ նշելով, որ ժամանակակից Լիբիայի խնդիրը Խալիֆա Խաֆթարն ու նրա կողմնակիցները:
Հիշեցնենք, որ Աքարը գտնվում է Տրիպոլիում ԱԳՆ Մեւլյութ Չավուշօղլուի գլխավորությամբ թուրք բարձրաստիճան պատվիրակության կազմում: Պատվիրակությունը ժամանել է Լիբիա մեկօրյա այցով նախագահի կարգադրությամբ Բրյուսելում հունիսի 14-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին:
Պատվիրակության կազմում են ՆԳՆ Սուլեյման Սոյլուն, ԶՈՒ Գենշտաբի ղեկավար, գեներալ Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, Թուրքիայի նախագահի վարչակազմի Կապերի գծով վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունն ու նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...