Այս իշխանությունների համար ամենաչլուծվող հարցն է, որովհետև չգիտեն՝ ինչ է կառավարումը , գլուխ չեն հանում դրանից․ Ռոբերտ Քոչարյան
Մենք այն թիմն ենք, որն ի վիճակի է և՛ խոշոր ներդրումնային ծրագրեր իրականացրել Հայաստանում, և՛ որի նկատմամբ վստահություն է լինելու խոշոր ներդրողների կողմից, և սա այն ուժն է, որն ունի վարչական կառավարման հմտություն»,- Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Իրականում Հայաստանում այսօր կա երեք տեսակի ճգնաժամ՝ անվտանգության, տնտեսության և կառավարման։ Վերջինն ամենաարագ լուծվողն է, բայց այս իշխանությունների համար ամենաչլուծվող հարցն է, որովհետև չգիտեն՝ ինչ է կառավարումը , գլուխ չեն հանում դրանից։ Մենք ունենք այդ փորձը, այդ գիտելիքները»,- ասաց նախագահ Քոչարյանը։
Նա հիշեցրեց, թե ինչ աշխատանքներ են իրականացվել իր նախագահության տարիներին համայնքում։ «Այս իշխանությունները շատ են սիրում խոսել իրենց կատարած ասֆալտապատման աշխատանքներից, բայց դրանց ծավալները դեռ շատ հեռու են մեր կատարած աշխատանքների ծավալներից», — ավելացրեց Ռոբերտ Քոչարյանը։
Անդրադառնալով Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին, նա նշեց, որ նրանց ավանդույթների և մշակույթի մասին պետք է ավելի շատ իմանալ․ «Մենք մի երկրում ենք ապրում, ձեր որդիները մասնակցում են պատերազմներին, մենք պետք է ուրիշ աչքով նայենք Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Նրանց պետք է հնարավորություն տանք ներկայացնել իրենց կրոնը, մշակույթը․ պետք է նրանց ավելի լավ ճանաչենք։ Կքննարկենք այս հարցը և կփորձենք դպրոցական ծրագրերում որոշ ճշգրտումներ մտցնել»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան