«Պատիվ ունեմ» դաշինքը Սյունիքում է. նրանց է միացել ՌԴ-ից վերադարձած Արթուր Վանեցյանը
Այսօր «Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Սյունիքի մարզ:
Դաշինքից հայտնում են, որ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ եղել է մարզի Տեղ համայնքում, հանդիպել բնակիչների հետ, զրուցել ինչպես համայնքային խնդիրների ու մտահոգությունների, դրանց լուծման ուղղությամբ դաշինքի առաջարկությունների, այնպես էլ գործող իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում խորը ճգնաժամում
հայտնված մեր պետության առաջնահերթ խնդիրների լուծման մասին:
Այս պահին «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները հանդիպում են Գորիսի բնակիչների հետ: Նրանց է միացել ՌԴ կատարած աշխատանքային այցից այսօր վաղ առավոտյան վերադարձած՝ դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը:
Սյունիքում դաշինքը քարոզարշավը կեզրափակի կապանցիների հետ հանդիպմամբ:
Զուգահեռ շարունակվում են դաշինքի ներկայացուցիչների հանդիպումները մայրաքաղաքի վարչական շրջաններում՝ դաշինքի ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Քիչ հետո կմեկնարկի հերթական հանդիպումը՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...