Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է համակարգված լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ. Լավրով
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) մասնակցությամբ, բայց այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ ոչ թե այդ հարցի վրա, այլ տարածաշրջանում խաղաղ կյանքի վերադարձի վրա: Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ես հասկանում եմ, որ այժմ շատերը խոսում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը այդպես էլ լուծում չի ստացել: Այս հարցը պետք է վերջնականապես համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք այս փուլում, հավանաբար, չպետք է բարձրացնեն կարգավիճակի խնդիրը, այլ նպաստեն վստահության միջավայրի ամրապնդմանը, հումանիստական խնդիրների լուծմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին միասին ապրեն անվտանգ եւ տնտեսական բարեկեցության պայմաններում: Եվ, հավաստիացնում եմ ձեզ, մի երկու-երեք տարի հետո, կարգավիճակի հետ կապված բոլոր խնդիրները կլուծվեն շատ ավելի հեշտ», - շեշտեց նա:
Ռուսաստանի արտգործնախարարը նաեւ նկատել է, որ հակամարտության մեջ ներգրավված երկրների և հարևան պետությունների հայտարարությունները հաճախ պայմանավորված են հույզերով: «Մենք կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այս իրավիճակում, օգնել հանգստանալ և նորմալ կյանք հաստատել այն մարդկանց համար, որոնք բնակվում են այդ հողում», - շեշտեց Լավրովը: Նա հավելել է, որ Ռուսաստանը ակտիվորեն ներգրավված է այս պրոցեսում խաղաղապահների եւ Արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով:
Նա ավելացրել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը նույնպես նվիրված է այս խնդրին:
«Եռակողմ աշխատանքային խմբի գործունեության արդյունավետությունը որոշվելու է հիմնականում նրանով, թե որքանով այդ ապաշրջափակումը ուղղակիորեն կօգնի բարելավել մարդկանց կյանքը», - ասաց Լավրովը: «Այս եռակողմ քննարկումներում թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի շահերը միանշանակ հաշվի է առնվում, հակառակ դեպքում այս ամբողջ ապաշրջափակումն առավելագույն ազդեցություն չի ունենա »:
Լավրովը նաև նշել է, որ ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ շատ օգտակար և կայունացնող գործոն է:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում