Երբ մարդ գերության մեջ է լինում, գիշերը քնում է մի պահ է գալիս, որ նա չի ցանկանում առավոտյան արթնանալ. Գերությունից վերադարձածը պատասխանել է Փաշինյանին
«Գերության մեջ պահ է գալիս՝ չես ուզում արթնանալ, որ ոչինչ չզգաս», - հայտարարել է պատերազմի մասնակից Պերճ Ավետիսյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանը հայտարարությանը։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են պատերազմի մասնակիցների հետ, որոնց թվում է եղել նաեւ 44-օրյա պատերազմի մասնակից և ադրբեջանական գերությունից վերադարձած Պերճ Ավետիսյանը, որը նաեւ պատգամավորության թեկնածու է։
«Գերության մեջ պահ է գալիս՝ չես ուզում արթնանալ, որ ոչինչ չզգաս», նշել է Ավետիսյանը:
Հիշեցնենք, Փաշինյանը նախօրեին հայտարարել է, որ մեր գերիները կներեն, եթե 1-2 ամիս հետո վերադառնան։
Անընդունելի համարելով Փաշինյանի արտահայտությունը՝ Պ. Ավետիսյանը նշել է «Ես շատ դժվար ճանապարհ եմ անցել... Երբ Փաշինյանն ասում է ոչինչ, գերիները թող 1-2 ամիս այնտեղ համբերեն, մեզ հետո կներեն, ես էլ ասում եմ, որ ոչ ոք, եթե չի եղել գերության մեջ, չի կարող ասել, թե գերին ինչպես է զգում իրեն և արդյո՞ք վերադառնալուն պես կների իր այդ պահվածքը։ Երբ մարդ գերության մեջ է լինում, գիշերը քնում է մի պահ է գալիս, որ նա չի ցանկանում առավոտյան արթնանալ, որ այդ դժվարություններն այլևս չտեսնի»,– «Փաստինֆո»-ի հաղորդմամբ ասել է Պերճ Ավետիսյանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ