ՔՊ-ի «կարապի երգը»
«Իրավունք» թերթը գրում է. «Որքան մոտենում է քարոզարշավի ավարտը, այնքան ավելի լարվում է մթնոլորտը Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում: Այն, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտարարեց, որ պատրաստ է ինքնասպանության, ՔՊ-ականները համարում են, որ բոլորովին էլ նիկոլական հումորի ժանրից չէ, խոսքը քաղաքական «ինքնասպանության» մասին է:
Իսկ նման զարգացումն ամենևին էլ ձեռնտու չէ ՔՊ կուսակցության կարկառուն ներկայացուցիչներին, որոնք գիտակցում են, որ Փաշինյանի քաղաքականությունից դուրս մնալուց հետո իրենց, մեղմ ասած, դառը օրեր են սպասվում, եթե չհասցնեն ճողոպրել երկրից: Այսպիսով՝ «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, ՔՊ-ականները քարոզարշավին ջանք ու եռանդ չեն խնայում թե՛ Նիկոլ Փաշինյանի աչքին լավը երևալու համար, թե՛ նրա վարկանիշի հետ կապված անուրջներ ձևավորելու հարցում:
Ավելին՝ ըստ նույն լուրերի, վերջիններս մարզային այցերի ընթացքում սցենարային հրահանգներ են տալիս իրենց մերձավորներին, որպեսզի համապատասխան շոուներ իրականացնեն՝ գառ մորթեն, ծաղիկներ նվիրեն, իսկ առավել ճարպիկների վրա դրված է տեղում իմպրովիզներ անելը՝ տպավորություն ստեղծելով, թե տեսեք Փաշինյանը բոլորի համար ընդունելի է: Իսկ իրականում այս ամենը նմանվում է «կարապի երգի», ինչը լավագույնս գիտակցում են ՔՊ-ում, բայց դեռ փորձում կառչել փրփուրներից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ