Կոչ՝ հարուստների ու պաշտոնյաների տղաներին
Կոչ՝ հարուստների ու պաշտոնյաների տղաներին
Ո՞ւր էիք պատերազմի ժամանակ. հարց մեծահարուստների և պաշտոնյաների տղաներին
Ինչու՞ հարուստների ու պաշտոնյաների տղաներից որևէ մեկը չի եղել առաջնագծում:
Ի՞նչ ելք կունենար պատերազմը, եթե առաջնագծում լինեին հարուստների ու պաշտոնյաների տղաները:
Պատերազմի առաջնագիծը՝ առանց վերնախավի.
Որևէ հարուստի կամ պաշտոնյայի տղա պատերազմի առաջնագծում չի եղել:
Ոչ ոք: Կռվող տղաները այնտեղ՝ իրական առաջնագծում, եղել են մենակ ու եղել են լքված: Ո՞ւր էիք մեծահարուստների ու պաշտոնյաների տղաներ, պատերազմի ժամանակ:
Իր ֆեյսբուքյան էջում նման հարցադրում է անում «Միասին» շարժման համահիմնադիր Գևորգ Թադևոսյանը:
Ըստ նրա՝ պատերազմում, ու հենց առաջնագծում վերնախավի բացակայությունը պարտության կոնկրետ պատճառներից էր: Ընդհանրապես՝ էլիտայի բացակայությունը հասարակությունը քայքայման տանող ու ուղիներից է: Ո՞վ է մեր էլիտան, ի՞նչ ակնկալենք նրանից, եթե ամենապատասխանատու և ճակատագրական պահին առաջին փախչողը նրանք էին.
«...Հարցը շատ կոնկրետ է դրված. դուք մեզ հետ չեք: Իսկ եթե մեզ հետ չեք, հասկանանք. ո՞վ եք դուք ու մեր ինչի՞ն եք պետք...
Ես հենց ձեզ եմ դիմում, ոչ թե մեր հասարակության մյուս շերտերին, որովհետև մեր կարգավիճակի երկրում հարուստ լինելը դա իրավունք չի, դա պարտականություն է: Դուք հանրային սևեռման առարկա եք ու ձեր տեսակով ու օրինակով՝ մթնոլորտ ձևավորողներ:
Ուզեք, թե չուզեք:
Ուզենք, թե չուզենք»
Ո՞ւր էիք տղերք պատերազմի ժամանակ»,-ասվում է ուղերձում:
Սրանք հռետորական հարցադրումներ չեն, այլ հարցեր, որոնք պահանջում են հստակ պատասխաններ: Դրանք ստանալու համար էլ հունիսի 19-ին՝ լռության օրը, Միասին շարժման ղեկավարը հրավիրում է բոլորին կլոր սեղանիշուրջ՝ միասին գծելու մեր պարտադրված համակեցության կանոնները, Միասին ապրելու խաղի կանոնները:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան