Սյունյաց ողջույնը կարող է ինքնաբուխ լինել. Կապանի քաղաքապետը` Փաշինյանին դիմավորելու մասին (տեսանյութ)
Կապանում երեկ «Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցում էր նաև Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը: Նրանից տևական ժամանակ չէինք կարողանում մեկնաբանություն ստանալ ընտրությունների վերաբերյալ և իմանալ, թե որ ուժին է սատարելու: Hraparak.am-ի հետ զրույցում երեկ Փարսյանն ասաց, որ ինքը ևս, ինչպես Սյունիքի շատ համայնքապետեր, աջակցում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին: Իսկ թե ինչու, այդ դեպքում, չանդամակցեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը Մեղրիի, Քաջարանի, Սիսիանի համայնքապետերի նման, Փարսյանն ասաց` պարզապես չէր ցանկանում կուսակցական լինել:
Հարցրինք նաև` տեղյա՞կ է, թե Նիկոլ Փաշինյանը երբ է գալու Սյունիք, և էլի հայտնի սյունյաց ողջույնո՞վ են դիմավորելու նրան, Փարսյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը, իմ ունեցած տեղեկություններով, այցելելու է տարածաշրջան ընտրություններից երկու-երեք օր առաջ: Ես չեմ կարող ասել` ինչպես կդիմավորեն, սյունյաց ողջույնը կարող է ինքնաբուխ լինել»:
Փարսյանի հետ զրուցել ենք նաև անվտանգային հարցերի շուրջ, քանի որ թշնամին եկել ու նստել է Կապանի սարերին` իր բռի մեջ առնելով ամբողջ քաղաքը:
Փարսյանն ասաց, որ եթե Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, նա նույնիսկ այս պայմաններում զիջումների չի գնա:
Մանրամասն` տեսանյութում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան