Եթե Փաշինյանը մեզ չի հավատում, թող Ալիեւին հավատա. Սեյրան Օհանյան
3 տարում անհնար է սահմանն այնպես կարգավորել, որքան 27 տարում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Մեկնաբանելով վարչապետի պաշտոնակատարի եւ նրա թիմի հայտարարությունները «նախկինների» հասցեին եւ պնդումները, թե սպառազինությունը եւ կարգավորումը մեծ մասով բաժին են ընկել վերջին երեք տարիներին, Օհանյանը նախարար եղած ժամանակ Փաշինյանի հետ իր իսկ զրույցի թարմ օրինակը բերեց։
«2016թ. ես իր իսկ խնդրանքով ընդունեցի Փաշինյանին։ Նա եկավ իմ աշխատասենյակ եւ հարցրեց՝ ինչպե՞ս պատահեց, որ ապրիլյան պատերազմից հետո ավելի լավ կարգավորվեց առաջին գիծը, քան առաջ։ Ես նրա ներկայությամբ հավաքեցի պաշտպանության բանակի հրամանատարի համարը եւ հարցրի, թե քանի կիլոմետր են հակատանկային ամրացումները։ 483 կիլոմետրից նորից կարգի էր բերվել ընդամենը 6.7 կիլոմետր, նոր դիրքերի տեղամասերում։
Եթե մեզ չեն հավատում, թող նայեն, թե ինչ է ասում նրա ընկեր Ալիեւը։ Ակնայում (Աղդամ) կանգնած՝ Ալիեւն ասում է, թե ինչ ամուր են հայերը կառուցել ամրացումները»,- ընդգծեց Օհանյանը։
«Բանակը եղել է եւ կա։ Եթե նրանք իշխանությունում չլինեն, բանակն արագ կվերականգնվի»,- եզրափակեց նախկին նախարարը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում