«Դոմ 2»-ի մասնակիցն ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին հայտարարել է Քսենիա Բորոդինայի հղիության մասին
Հնարավոր է՝ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան եւ նրա ամուսինը՝ Կուրբան Օմարովը, երեխայի են սպասում։ Այս լուրը հայտնել է «Դոմ 2» հեռուստանախագծի մասնակից Տատյա Աֆրիկանտովան։
Բորդինայի անձնական կյանքը վերջին շրջանում բազմաթիվ հարցեր է առաջացնում երկրպագուների շրջանում։ Հեռուստահաղորդավարուհին Instagram-յան էջում ինտրիգային հրապարակումներ է անում՝ հայտնելով երկրպագուների համար սպասվող կարեւոր լուրերի մասին։ Որոշները ենթադրել են, որ խոսքը Բորոդինայի ու նրա ամուսնու՝ Օմարովի բաժանման մասին է։ Սակայն Մարինա Աֆրիկանտովայի մայրն աստղի տարօրինակ պահվածքի այլ պատճառ է նշում։
Instagram-յան ուղիղ եթերի ընթացքում Տատյանա Աֆրիկանտովան պատասխանել է հետեւորդների հարցերին։ Երկրպագուներից մեկը հարցրել է Բորոդինայի ամուսնալուծության մասին։ Աֆրիկանտովան լրջորեն զարմացել է՝ հավելելով, որ դրա վերաբերյալ այլ տեղեկություն ունի։ «Բորոդինայի ամուսնալուծությա՞ն։ Ինձ ասել են, որ նա երեխայի է սպասում։ Ինձ այսպես են ասել․ «Բորոդինան երեխայի է սպասում»։ Իսկ «նրանք բաժանվում են»-ն ինտրիգ է, ամեն ինչ հակառակն է»,- ասել է «Դոմ 2»-ի մասնակիցը։
Բորոդինան եւ Օմարովը մի քանի շաբաթ Stories բաժնում տարօրինակ հաղորդագրություններով են փոխանակվել։ Նրանք դադարել են սոցիալական ցանցերում հետեւել միմյանց էջերին՝ թեժացնելով տարաձայնությունների մասին լուրերը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...