Ռոբերտ Քոչարյան. Արցախյան պատերազմի մասնակիցների, զոհված տղերքի ընտանիքների համար ստեղծվելու է հատուկ նախարարություն (տեսանյութ)
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել է, որ զոհված տղերքի ծնողների, պատերազմի մասնակիցների խնդիրներով զբաղվելու համար ստեղծվելու է հատուկ նախարարություն.
«Այս ամենը վերանայվելու է, մի կասկածեք, մեր մոտեցումը հետեւյալն է, որ մենք ստեղծելու ենք, նաեւ դա ծրագրային դրույթ է, ստեղծելու ենք վետերանների նախարարություն:
Այսինքն, որ էս պատերազմից հետո, 10 000 վիրավոր ունենալուց հետո եւ այդքան զոհեր, անհետ կորածներ եւ այլն, եւ այլն, ուղղակի որ դուք մարդկանց չուղարկեք մի տեղից գնա մի այլ տեղ, մի տեղից մի տեղեկանք բերի, մի տեղեկանք, ուղղակի մի գերատեսչություն է լինելու, որը հատուկ զբաղվելու է բոլոր վետերանների հարցերով: Ամեն ինչ պետք է կենտրոնանա էդտեղ, եւ մարդ պետք է մտնի մի տեղ, մի դուռ մտնի եւ հստակ իր պատասխանը ստանա, իր հարցերի լուծումը ստանա մեկ դռնով:
Որովհետեւ այն, ինչը ինձ պատմում էին, այս հանդիպումների ժամանակ մարդիկ հանդիպումից հետո մոտենում, պատմում էին, ուղղակի զարմանում ես, նույնիսկ ասում ես՝ լավ, այս չափի անտարբերություն, եւ, կարծում եմ, այս ճանապարհով մենք կառուցվածքային լուծում ենք տալու այդ հարցերին: Որովհետեւ հիմա երեւի պարզ էլ չի, թե ում մեղադրես, ընդհանրապես պետական մեքենան չի աշխատում»:
Top-News.am


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ