Շուշիով Ստեփանակերտ երթևեկելիս հայրենիքը սիրող մարդը հոգեբանական ծանր ապրումներից, ճնշումներից դաժան փորձությունների է ենթարկվում․ Աբրահամյան
Գիտեմ, շատերիս համար անչափ դժվար է դարձել Արցախ գնալը։ Հատկապես Տեղ գյուղից Արցախ մուտք գործելիս Աղավնոյով, Բերձորով, Բերդաձորով, Լիսագորով, Շուշիով Ստեփանակերտ երթևեկելիս հայրենիքը սիրող մարդը հոգեբանական ծանր ապրումներից, ճնշումներից դաժան փորձությունների է ենթարկվում։
Դեռ չեմ խոսում Արցախի տարբեր հատվածներում ապրող մեր հայրենակիցների հոգեվիճակի, ապրումների մասին։
Պատերազմից հետո արդեն 6-րդ այցս էր Արցախ, սակայն զգացողություններս գրեթե նույնն էին, սակայն յուրաքանչյուր հայ, այս օրհասական շրջափուլում պետք է ունենա ներքին պարտավորվածություն՝ մշտապես այցելել այնպես, ինչպես նախկինում և մեր հայրենիքի արցախյան հատվածում ապրող մարդկանց կողքին լինել։
Աջակցել, սատարել ինչով կարող է կամ ուղղակի բարեկամություն և ընկերություն անել։
Պատկերացրեք այն արցախցու հոգեվիճակը, ով արթնանում, աշխատանքի գնում-գալիս և պառկում է քնելու նույն պատկերը աչքի առաջ ունենալով՝ թշնամին քթների տակ ունենալով։
Արցախն ու արցախցին պետք է իմանան, մենք իրենց երբեք մենակ չենք թողնելու։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում