Մեր նպատակը մարդկանց նոր հույս հաղորդելն է, որպեսզի մարդիկ հասկանան, թե ով է ի վիճակի հանել երկիրն այս իրավիճակից․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր՝ հունիսի 5-ին Երևանում հանդիպել են Քանաքեռ-Զեյթուն և Նոր-Նորք վարչական շրջանների քաղաքացիների հետ։
«Իմ նախորդ երկու ընտրարշավների ժամանակ մարդկանց այսպիսի ռեակցիա, էներգիա և միևնույն ժամանակ՝ նման խորը մտահոգություն չեմ տեսել»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ հանդիպումների տարբերությունն այն է, որ այն ժամանակ եղել են ուղղակի նախագահական ընտրություններ, ոչ թե՝ երկրի լինել-չլինելու հարց։
«Ես դուրս եմ գալիս հանդիպումներից շատ մեծ լիցքեր ստացած, ես հույսով եմ լցված և փորձում եմ նման կարգի լավատեսությունն ապագայի նկատմամբ հաղորդել ձեզ։ Մեր թիմն աշխատում է այդ լավատեսությունը հնարավորինս տարածել, որ մարդիկ հասկանան՝ ով է ի վիճակի հանել երկիրն այս իրավիճակից»,- ասել է նախագահը։
«Մեր նպատակը մարդկանց նոր հույս հաղորդելն է, և մենք հրավիրում ենք ձեզ դիտել իրավիճակը հենց այս անկյան տակ, և լավատեսությանն ուղղված կարգախոսով փորձենք ուղղորդել մեր ընտրողներին դեպի ընտրատեղամասեր»,- ընդգծել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր հերթին ընդգծել է․ «Այս հողատուի աշխատաոճի մեջ ոչինչ չի փոխվել․ նույն զազրախոսությունն ու նույն ստերն են տարածում։ Զավեշտն այն է, որ այս մարդիկ այդպես էլ իշխանություն չդարձան։ Չկա իշխանություն, ում հետ ընդդիմությունը դասական պայքարի մեջ մտնի։ Թող նայեն գյուղացիների աչքերին ու հաշվետվություն ներկայացնեն՝ ի՞նչ են արել»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան