Արքայազն Չարլզը կարող է խախտել 200-ամյա թագավորական ավանդույթը, երբ գահ բարձրանա
Այս տարի Եղիսաբեթ II-ը նշել է իր 95-ամյակը։ Չնայած պատկառելի տարիքին՝ թագուհին մտադիր չէ լքել գահն ու ակտիվ աշխատում է։ Ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունից գրեթե մեկ ամիս անց նա հայտնվել է խորհրդարանում, իսկ վերջերս այցելել է ավիակիր, որն անվանվել է իր պատվին։ Այն դեպքում, եթե թագուհին հրաժարվի գահից, ապա նրան կփոխարինի ավագ որդին՝ արքայազն Չարլզը։
Ավելի վաղ Ուելսի արքայազնն արդեն հայտարարել էր, որ կկրճատի միապետության անդամներին, երբ կդառնա Մեծ Բրիտանիայի թագավոր: Ամենայն հավանականությամբ, «հարվածի» տակ կհայտնվեն Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին։ Ինչպես հաղորդում է Daily Express-ը, Չարլզը կարող է խախտել 200-ամյա թագավորական ավանդույթը եւ հրաժարվել Բուքինգհեմյան պալատ տեղափոխվելուց: Այժմ նա կնոջ՝ Կամիլա Պարկեր-Բոուլզի հետ ապրում է Կլարենս հաուսում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ փորձագետները ենթադրում էին, որ Եղիսաբեթ II-ը կարող է թագը փոխանցել իր թոռանը՝ արքայազն Ուիլյամին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...