Տեսե՛ք և մի՛ մոռացեք մեր նորագույն պատմությունը. Միքայել Մինասյանը տեսանյութ է տարածել
Ավելի քան 20 օր ՀՀ ինքնիշխան տարածքը բռնազավթված է թշնամու զորքերի կողմից, միևնույն ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնակատարը կապիկություններ է անում նախընտրական հանդիպումների ժամանակ, թվիթերյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Ավելի քան 20 օր Հայաստանի ինքնիշխան տարածքը բռնազավթված է թշնամական զորքերի կողմից։ Թշնամին մեր ինքնիշխան տարածքում ամրապնդում է դիրքերը։ Մեր զինվորականներին ծաղրում են։ Մեր զինվորներին սպանում և առևանգում են։ Այս ամենը, ընդգծում եմ, տեղի է ունենում Հայաստանի ինքնիշխան տարածքում։
Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնակատարը, միևնույն ժամանակ, կապիկություններ է անում նախընտրական հանդիպումների ժամանակ։ Սրանք հստակ նախանշված առաջնահերթություններ են՝ սպառնալիքներն ու կապիկություններն օկուպացիայից ավելի կարևոր են։ Ընդդիմության նկատմամբ բացահայտ ագրեսիան ավելի կարևոր է, քան առևանգված զինծառայողները։
Արդյունաբերական մասշտաբների հասնող ամբոխի ստրկամտությունն ավելի կարևոր է, քան սահմանամերձ շրջաններում մարդու իրավունքների խախտումները։
Տեսե՛ք և մի՛ մոռացեք մեր նորագույն պատմությունը: Ամոթի ու խայտառակության պատմությունը»։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան