ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռիքերի այցը՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան
ԱՄՆ՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հունիսի 6-13-ը կայցելի Թբիլիսի (Վրաստան), Բաքու (Ադրբեջան) և Երևան (Հայաստան)՝ երկկողմ և տարածաշրջանային առաջնահերթությունների խթանման և տարածաշրջանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացման հարցերում ԱՄՆ աջակցությունն արտահայտելու նպատակով։
ԱՄՆ դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վրաստանում փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռիքերը կհանդիպի Վրաստանի կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ՝ քննարկելու Վրաստանի կուսակցությունների ապրիլի 19-ի համաձայնագրի լիարժեք իրականացումն ու Ռուսաստանի կողմից Վրաստանի նկատմամբ շարունակվող ագրեսիան ու օկուպացիան։
Հայաստանում և Ադրբեջանում փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռիքերը կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության ու գործարար դաշտի առաջնորդների հետ՝ քննարկելու երկկողմ առաջնահերթությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...