Անչելոտին կրճատել է «Ռեալի» ֆուտբոլիստների արձակուրդը
Մադրիդի «Ռեալի» նախամրցաշրջանային հավաքը կմեկնարկի նախատեսվածից շուտ, հաղորդում է Marca-ն։
Արքայական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին փոփոխություններ է մտցրել թիմի նախապատրաստական ծրագրում։ «Ռեալի» ֆուտբոլիստների արձակուրդը կավարտվի 5 օր շուտ։ 61-ամյա իտալացի մասնագետը թիմի հետ աշխատանքը կսկսի հուլիսի 7-ին, որպեսզի հետևի այն խաղացողներին, որոնք կարող են հեռանալ «Ռեալից»։
Հիշեցնենք, որ Կարլո Անչելոտին «Ռեալը» գլխավորել էր նաեւ 2013-2015-ին՝ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող, Իսպանիայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։ «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում նա օրեր առաջ փոխարինել էր ֆրանսիացի Զինեդին Զիդանին, որը երկրորդ անգամ «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնել է 2019 թվականին։
Իսպանիայի ավարտված առաջնությունում «Ռեալը» գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով Մադրիդի «Աթլետիկոյին»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում