«Ռոլան Գարոս»․ Աշխարհի առաջին ռակետն ավարտեց ելույթը
Աշխարհի կանանց առաջին ռակետ Էշլի Բարտին ավարտել է ելույթը թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում, որը «Մեծ սաղավարտ» շարքի երկրորդ մրցաշարն է։
Երկրորդ շրջանում ավստրալացի թենիսիստուհին չի կարողացել շարունակել լեհ Մագդա Լինետի հետ մրցախաղը: Առաջին սեթում 26-ամյա Լինետը հաղթել է 6:1 հաշվով, իսկ երկրորդում 25-ամյա Բարտին վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից 2:2 հաշվի ժամանակ:
Էշլի Բարտին «Ռոլան Գարոսի» հաղթողի կոչումը նվաճել է 2019 թվականին՝ նվաճելով կարիերայի առայժմ միակ տիտղոսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի բաց առաջնությունում մրցապայքարը շարունակելուց հրաժարվել էր աշխարհի երկրորդ ռակետ, ճապոնացի Նաոմի Օսական, որը նման որոշում էր կայացրել կազմակերպիչների հետ տարաձայնության պատճառով:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում