Ամերիկայի գավաթի եզրափակիչը՝ լեգենդար «Մարականայում»
Ֆուտբոլի 2021թ․ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչը տեղի կունենա Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում, հայտնում է Հարավամերիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Բրազիլիայի 4 քաղաքներում անցկացվելիք մրցաշարը հունիսի 13-ին կմեկնարկի Բրազիլիա – Վենեսուելա խաղով, որը կանցկացվի Բրազիլիա քաղաքի Գարինչայի անվան ստադիոնում: Այդ ստադիոնն ու Ռիո դե Ժանեյրոյի «Նիլթոն Սանթոսը» կընդունեն 2 կիսաեզրափակիչները:
Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթը պետք է անցկացվեր Կոլումբիայում և Արգենտինայում, սակայն նախ՝ Կոլումբիան զրկվեց մրցաշարն անցկացնելու իրավունքից կորոնավիրուսի համավարակի և անկայուն քաղաքական վիճակի պատճառով, ապա՝ Արգենտինան զրկվեց այդ իրավունքից կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքի հետևանքով։
Գործող գավաթակիրը Բրազիլիան է, որը նախորդ խաղարկության եզրափակիչում հաղթել է Պերուի հավաքականին:
Ամերիկայի գավաթում 12 հավաքականներ բաժանվել են երկու խմբերի․
Առաջին խումբ․ Կոլումբիա, Բրազիլիա, Քաթար, Վենեսուելա, Էկվադոր, Պերու։
Երկրորդ խումբ․ Արգենտինա, Ավստրալիա, Բոլիվիա, Ուրուգվայ, Չիլի, Պարագվայ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում