ՌԴ-ում միգրանտներին պարտավորեցրել են իմանալ ռուսերեն եւ պատմություն
Կառավարությունը հաստատել է ռուսերենի, պատմության եւ ռուսական օրենսդրության հիմքերի իմացության նվազագույն մակարդակի պահանջները օտարերկրյա աշխատողների համար։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում։
Այսպես, միգրանտները պետք է ազատ խոսեն սոցիալ-կենցաղային եւ որոշ մասնագիտական թեմաների մասին։ Մասնավորապես, դա վերաբերում է աշխատանքի ընդունվելուն, խորհրդատվությանը հիվանդանոցում եւ ոստիկանությանը դիմելուն։ Նրանց պարտավորեցրել են նաեւ իմանալ լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը եւ հայտարարությունները։
Ռուսաստանի պատմության քննությունը հանձնելիս ստուգում են օտարերկրացի հայցորդի՝ կարեւոր իրադարձությունների, խոշոր քաղաքների անունների եւ գլխավոր պետական տոների իմացությունը։ Բացի այդ, երկրի տարածք մտնելիս նրանք պետք է ծանոթանան իրենց հիմնական իրավունքներին, ազատություններին եւ պարտականություններին։
Այս պահանջները, որոշ բացառություններով, վերաբերում են նաեւ նրանց, ովքեր ծրագրում են միայն ժամանակավորապես ապրել Ռուսաստանում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...