ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստ են այցելել հայ-ադրբեջանական սահման
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շաֆերը (ԱՄՆ) առաջիկայում կարող են պայմանավորվել Ադրբեջանի եւ Հայաստանի սահման այցելելու հնարավորության շուրջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Շատ կարեւոր է, որ [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահներին մոտ ժամանակներս հաջողվի հասնել տարածաշրջան եւ տեղում իրավիճակը պարզել, կողմերի հետ արդեն տեղում խոսել»,- ասել է նա,- Դա շատ կարեւոր է։ Կարծում եմ, որ նման հնարավորություններ կարող են բացվել շատ մոտ ժամանակներս»: «Բացի այդ, իհարկե, սուր է դրված բնակչությանն օգնելու համար միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը թույլատրելու հարցը: Այստեղ նույնպես բազմաթիվ կազմակերպչական մանրամասներ կան, որոնք կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում»,- հավելել է Լուկաշեւիչը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...