ԱՄՆ-ում ոստիկանությունը Մերիլին Մենսոնին ձերբակալման հրաման է արձակել
Ամերիկյան Նյու Հեմփշիր նահանգի ոստիկանությունը ռոք երաժիշտ Մերիլին Մենսոնին (իսկական անունը՝ Բրայան Հյու Ուորներ) ձերբակալման հրաման է արձակել 2019թ-ին Գիլֆորդ քաղաքում համերգի ընթացքում օպերատորի նկատմամբ հարձակման մեղադրանքով, հայտնում է The New York Times-ը։
Խոսքը միջադեպի մասին է, երբ ելույթի ընթացքում երգիչը ծեծի էր ենթարկել օպերատորին։ Տուժողի անունը հայտնի չէ։ ԱՄՆ իրավապահ մարմինները հայտնել են, որ Մենսոնը նահանգ չի վերադարձել՝ դատարանում առաջադրված մեղադրանքներին պատասխանելու համար։ Նյու Հեմփշիրում այդպիսի գործողությունների համար կարող է սպառնալ երկու միլիոն դոլարի չափով տուգանք կամ մինչեւ մեկ տարվա ազատազրկում։ Ոստիկանությունը նաեւ վստահեցրել է, որ ձերբակալման հրամանի արձակումը «սեռական բնույթի հանցագործությունների հետ առնչություն չունի»։
Երաժիշտն ու նրա փաստաբանները տեղեկացված են ձերբակալման հրամանի արձակման մասին, սակայն առայժմ ոչ մի կերպ չեն արձագանքել մեղադրանքներին։
Ավելի վաղ Մերիլին Մենսոնի դեմ հանդես է եկել ավելի քան տաս կին՝ նրան մեղադրելով սեռական եւ հոգեբանական բռնության համար։ Հայցվորների շարքում է եղել դերասանուհի Էվան Ռեյչել Վուդը, որը հայտարարել է, որ երգիչը երկար տարիներ «սարսափելի ծաղրել» է իրեն։ Արտիստն իր հասցեին հնչած մեղաղրանքներն «իրականության աղճատում» է անվանել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...