Ասադը տիկնոջ հետ Դամասկոսի մոտ գտնվող Դումա քաղաքում քվեարկել է Սիրիայի նախագահի ընտրություններում
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը տիկնոջ՝ Ասմայի հետ չորեքշաբթի մասնակցել է արաբական հանրապետության նախագահի ընտրություններին։ Պետության ղեկավարի մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ նախագահական զույգը քվեարկել է մոտավորապես ժամը 10.00-ին Դամասկոսի մերձակայքում գտնվող Դումա քաղաքի ընտրատեղամասում։
56-ամյա Ասադը հաղթել է նախագահական ընտրությունները 2014թ.՝ ստանալով քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 88,7 տոկոսի աջակցությունը։ Ասադը Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության գլխավոր քարտուղարն է, որը Դամասկոսում իշխանության ղեկին է 1963 թվականից։
Նրա հետ միասին նախագահի պաշտոնի համար պայքարում են սոցիալիստ-յունիոնիստների կուսակցությունից պատգամավոր Աբդալա Սալում Աբդալան եւ հայրենասիրական ընդդիմության ներկայացուցիչ Մահմուդ Ահմեդ Մուրաին։ Նախագահի լիազորությունները յոթ տարով են։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...