«Մթշաղի» աստղը դարձել է Warner Bros.-ի պրոդյուսեր
Բրիտանացի հայտնի դերասան Ռոբերտ Պատինսոնը պրոդյուսերական պայմանագիր է կնքել Warner Bros.-ի հետ՝ այդպես կոչված «առաջին ընտրության իրավունքի» գործարք։ Կինոընկերությունն իրավունք կստանա առաջինը դիտարկել Պատինսոնի նախագծերը, որոնցում նա հանդես կգա որպես պրոդյուսեր եւ գաղափարներ ընտրել արտադրության համար։ Գործարքը դարձել է Պատինսոնի առաջին խոշոր պրոդյուսերական պայմանագիրը։
«Warner Bros. Pictures-ը եւ HBO-ն մշտապես եղել են կինոարտադրության նորարարների հոմանիշ։ Ես շատ ուրախ եմ աշխատել նրանց հետ՝ ինձ համար բացահայտելու կինոյում եւ հեռուստատեսությունում ամենահետաքրքրաշարժ ձայները եւ օգնել նրանց տեսլականն իրականություն դարձնել։ Ինձ դուր է եկել երկար տարիներ աշխատել ստուդիայի հետ, եւ ես շատ եմ հարգում նրանց նվիրվածությունը գործին, ռիսկի դիմելու պատրաստականությունն ու գործին ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու ցանկությունը»,- դերասանի խոսքերը մեջբերել է Deadline-ը։
Կնքված պայմանագիրը վերաբերում է միայն Պատինսոնի պրոդյուսերական գործունեությանը եւ չի առնչվում աստղի դերասանական կարիերային, այսինքն՝ նա կարող է նկարահանվել այլ կինոընկերությունների նախագծերում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...