Ոսկու գինը պահպանվում է 1900 դոլարից բարձր մակարդակում
Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը գնաճային մտավախությունների թուլացման պատճառով պահպանվում է մեկ ունցիայի դիմաց 1900 դոլարից բարձր մակարդակում, ինչը խանգարում է դոլարին եւ ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերությանը, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:
Երեքշաբթի Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսները թանկացել են 0.48 տոկոսով կամ 9.2 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1907.2 դոլարի, երեքշաբթի ոսկին հունվարի 8-ից հետո առաջին անգամ վաճառվում է 1900 դոլարից բարձր գնով: Արծաթի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.88 տոկոսով եւ կազմել 28.302 դոլար մեկ ունցիայի դիմաց:
Ոսկու ապրապնդումը կապված է Դաշնային պահուստային համակարգի կողմից ցուցումների հետ այն մասին, որ գնաճային ճնշումը, հավանաբար, ժամանակավոր կլինի, ինչը մեղմացրել է ներդրողների մտավախությունները դրամավարկային քաղաքականության խստացման կապակցությամբ, կարծում են ANZ բանկի վերլուծաբանները, ում կարծիքը մեջբերում է Wall Street Journal-ը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...