Աննա Սեմենովիչի տեսահոլովակի նկարահանումներն ավարտվել են ծեծկռտուքով
Լրագրողները կռվի են բռնվել «Блестящие» խմբի նախկին մեներգչուհի Աննա Սեմենովիչի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ՝ փորձելով լուսանկարել նրան։ Այս մասին հաղորդում է «Комсомольская правда»-ն։
Սեմենովիչը փորձել է հանդարտեցնել վեճ հրահրող տղամարդկանց՝ ասելով. «Բոլորդ ողջ եւ առողջ եք։ Տղաներ, հաշտվեք, ներողություն խնդրեք միմյանցից։ Դա արեք հանուն ինձ»։
Ծեծկռտուքից հետո դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, նշում է «КП»-ն։ Իրավապահ մարմինների աշխատակիցներին կանչել է ծեծկռտուքի մասնակիցներից մեկը։ Մամուլի ներկայացուցիչները հաշտվել են, իսկ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։
Երգչուհին հայտնվել է նկարահանման հրապարակում հարսնացուի կերպարով, իսկ բուն տեսանյութը նկարահանվել է Իզմայլովսկի կրեմլի ֆոնին։ Արտիստուհու խոսքով՝ իր տեսահոլովակում նա հանդես կգա հարսանեկան փերու կերպարով, որը միավորում է սիրող սրտերը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...