Ռուսաստանում Կոլումբիայի իշխանություններին ԱՄՆ-ի խամաճիկն են անվանել
Կոլումբիայի հայտարարությունը երկրի ներքին գործերին Ռուսաստանի միջամտության մասին ԱՄՆ-ի պատվերների կատարման հետեւանք է: Այս մասին հայտարարել է Ֆեդերացիայի խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ, ԱԴԾ գեներալ Վլադիմիր Ջաբարովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ Կոլումբիայի իշխանությունները վաղուց արդեն ամերիկացիների խամաճիկն են, իսկ ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած շարժման ժամանակ հակառուսական հայտարարություններ օգտագործել: «Կարծում եմ, որ այս ամենը պլանավորած է Վաշինգտոնում, եւ կոլումբիացիները, խամաճիկների նման, կրկնում են. մենք իրական հարաբերություններ չունենք Կոլումբիայի հետ,- ասել է քաղաքական գործիչը:- Անելու բան չունենք, մնացել է Կոլումբիայով զբաղվենք»,- հեգնանքով հավելել է Ջաբարովը:
Նշենք, որ Կոլումբիայի պաշտպանության նախարար Դիեգո Մոլանո Ապոնտեն սոցցանցերի միջոցով հայտարարել էր Ռուսաստանից բխող կիբերհարձակումների եւ բողոքի ցույցերի ընթացքում բռնությունների հրահրման մասին: Կոլումբիան ապրիլի վերջին դժվար իրավիճակում էր հայտնվել՝ զանգվածային բողոքի ցույցերի ու փողոցային բռնությունների պատճառով: Չորեքշաբթի երկրում տեղի ունեղցավ թվով չորրոդ բազմահազարանոց ցույցը երկրում, նոր երթերը նախատեսված են մայիսի վերջին շաբաթվա մեջ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...