Ռուսաստանում առաջարկում են հետ վերադարձնել մահապատիժը մանկապիղծների համար
Մանկապիղծների համար մահապատիժը պետք է վերադարձվի` վերացնելով ներկայումս գործող մորատորիումը: Այս մասին հայտարարել է Մերձմոսկվայի երեխաների օմբուդսմեն Քսենիա Միշոնովան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք պետք է մտածենք մանկապիղծների համար մահապատժի մորատորիումի վերացման մասին»,- ասել է նա: Ըստ Միշոնովայի` նա անձամբ կողմ է առնվազն ցմահ ազատազրկմանը յուրաքանչյուր մանկապիղծի համար, քանի որ «դեպքերի գրեթե 100 տոկոսում ռեցիդիվ է տեղի ունենում»:
Միշոնովան շեշտել է, որ եթե ներկայումս դա անհնար է եւ հասարակությունը պատրաստ չէ դրան, ապա ցմահ ազատազրկման ներդրումն արժե գոնե քննարկել եւ դատապարտյալ մանկապիղծների աշխատանքն օգտագործել ի շահ հասարակության:
«Դա բուժել անհնար է: Եվ ամեն անգամ մենք հասկանում ենք, որ դուրս է գալիս մի մարդ, ով տրամադրված է կատարել մեկ այլ հանցագործություն»,- եզրափակել է երեխաների օմբուդսմենը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...