Դիտարկվում է ՀՀ-ում եւ Ղրղզստանում կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ արտադրելու հնարավորությունը. Պուտին
Դիտարկվում է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրությունը Հայաստանի եւ Ղրղզստանի տարածքներում տեղայնացնելու հնարավորությունը։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ուրբաթ ելույթ ունենալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) նիստում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Դուք գիտեք, որ մեզ հաջողվել է բավական արագ ստեղծել կորոնավիրուսի դեմ երեք սեփական բավական արդյունավետ եւ անվտանգ պատվաստանյութեր, շուտով շրջանառության մեջ կդրվի չորրորդ պատվաստանյութը՝ «Սպուտնիկ լայթ»-ը»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ պատվաստումը ՌԴ տարածքում ընթանում է ակտիվ։ «Սպուտնիկ V»-ի թողարկումը հաջողությամբ տեղայնացվել է, գործընկերներն այստեղ արդեն ասացին, ե՛ւ Ղազախստանում, ե՛ւ Բելառուսում։ Այժմ դիտարկվում է նման արտադրություն Հայաստանում եւ Ղրղզստանում ստեղծելու հնարավորությունը»,- ասել է ՌԴ նախագահը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...