Լուկաշենկոն արտահայտվել է ԵՏՄ-ում քաղաքացիների ազատ տեղաշարժը վերականգնելու ալգորիթմերի օգտին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես է եկել ԵՏՄ-ում քաղաքացիների ազատ տեղաշարժի վերականգնման ալգորիթմեր ընդունելու օգտին։ Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալվ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, տեղեկացնում է БЕЛТА-ն։
«Համոզված եմ, եկել է ժամանակը, որպեսզի մեր կառավարությունները համաձայնեցնեն ԵՏՄ տարածքում քաղաքացիների ազատ տեղաշարժը վերականգնելու համատեղ գործողությունների կոնկրետ ալգորիթմերը»,- ասել է Բելառուսի նախագահը։ «Անշուշտ, ընդունելով միջոցներ կորոնավիրուսի եւ այլ հիվանդությունների նոր բռնկումների սահմանափակման համար»,- ավելացրել է Լուկաշենկոն։
Նա նաեւ նշել է, որ այսպես կոչված հավաքական Արեւմուտքը շահագրգռված չէ Եվրասիական տնտեսական միության ամրապնդմամբ եւ համաշխարհային շուկայում նոր մրցակցի ուժեղացմամբ։ «Ակնհայտ է, որ այսպես կոչված հավաքական Արեւմուտքը շահագրգռված չէ մեր միության ամրապնդմամբ եւ համաշխարհային շուկայում նոր մրցակցի ուժեղացմամբ։ Ուստի, պետք է ճիշտ գնահատել դրսից այդպիսի ճնշման բացասական ազդեցությունը եւ արդեն այժմ մտածել արձագանքման միջոցներ՝ ներմուծման եւ փոխադարձ առեւտրի թիրախային փոխարինումից մինչեւ, եթե պահանջվի, ուղղակի սահմանափակիչ միջոցների կիրառում միության իրավասությունների շրջանակում»,- ասել է Լուկաշենկոն։
Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ կողմերը կարող են միասնություն ցուցաբերել, ապահովել ԵՏՄ տնտեսության ինքնաբավությունը եւ նրա կայուն աճը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...