Հարի Քեյն. Հույս ունեմ, որ ազնիվ զրույց կունենանք ակումբի նախագահի հետ
«Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը խոսել է լոնդոնյան ակումբում իր ապագայի մասին։
«Հույս ունեմ, որ լավ հարաբերություններ ունենք ակումբի նախագահի հետ եւ կունենանք ազնիվ զրույց, որպեսզի հասկանանք կողմերի դիրքորոշումը։ «Տոտենհեմում» անցկացրել եմ 16 տարի։ Հիմա կարիերայիս այն պահն է, երբ պետք է մտածեմ, թե որ փուլում եմ։ Դրա համար պետք է ազնիվ խոսել նախագահի հետ։ Հույս ունեմ, որ կզրուցենք։ Ամեն ինչ կախված կլինի ինձնից, իմ զգացումից, թե որը կլինի լավագույնը իմ կարիերայի համար։
Չեմ ցանկանում կարիերայիս վերջում ափսոսալ որեւէ բանի համար։ Ցանկանում եմ ցուցադրել իմ առավելագույնը։ Արդեն ասել եմ, որ երբեք չեմ հայտարարել ամբողջ կարիերաս «Տոտենհեմում» անցկացնելու մասին, չեմ հայտարարել նաեւ ակումբից հեռանալու մասին»,– Հարի Քեյնի խոսքը մեջբերում է The Telegraph–ը։
Բրիտանական մամուլը գրել էր, որ Հարի Քեյնը ցանկանում է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում 27–ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման, խփել 22 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում