Սինգապուրը Facebook-ից եւ Twitter-ից պահանջել է հրապարակել վիրուսի մասին տեղեկատվությունն ուղղելու ծանուցում
Սինգապուրը պահանջել է Facebook-ից եւ Twitter-ից օգտատերերին ուղարկել ծանուցում Սինգապուրում առաջ եկած վիրուսի նոր տարբերակի մասին սուտ պնդումն ուղղելու վերաբերյալ, տեղեկացնում է Reuters-ը։
Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ տեղյակ է ինտերնետում, լրատվամիջոցներում եւ սոցցցանցերում տարածված հայտարարության մասին, որում ասվում էր, որ նոր՝ COVID-19-ի մինչ այժմ անհայտ տարբերակ է առաջացել Սինգապուրում, որը սպառնում է տարածվել Հնդկաստանում։
Այս քայլը նախաձեռնվել է այն բանից հետո, երբ Դելիի գլխավոր նախարար Արվինդ Քեջրիվալը հայտարարեց, որ Սինգապուրում հայտնաբերվել է վիրուսի նոր տարբերակ, որը հատկապես վտանգավոր է երեխաների համար, եւ կոչ արեց արգելել թռիչքները։
Սինգապուրի եւ Հնդկաստանի կառավարությունները քննադատել են ընդդիմադիր գործչին՝ հայտարարելով, որ նրա մեկնաբանությունները հիմնված չեն փաստերի վրա եւ «անպատասխանատու» են։
Սխալի շտկման մասին հրամանները հրապարակվել են Սինգապուրի կեղծ լուրերի մասին օրենքին կամ Ինտերնետում ստից եւ մանիպուլյացիաներից պաշտպանվելու մասին օրենքին համապատասխան։
Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ չկան ապացույցներն այն բանի, որ COVID-19-ի որեւէ տեսակ «չափազանց վտանգավոր է երեխաների համար»։ Առողջապահության նախարարությունը նշել է, որ Սինգապուրում COVID-19-ի բազմաթիվ նոր դեպքերում հայտնաբերված B16172 շտամը առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...