ԵՏՄ երկրներում չեն երկարացնի էլեկտրամեքենաների ներկրման արտոնությունները
ԵՏՄ երկրներում էլեկտրամեքենաների ներկրման արտոնությունները չեն երկարացվի։ Չնայած ՌԴ կառավարության՝ այդ շուկայի զարգացմանն աջակցելու ծրագրերին՝ միության երկրներից ոչ մեկը հանդես չի եկել ի պաշտպանություն մաքսատուրքի զրոյական տոկոսադրույքի երկարացման, եւ 2022 թվականից ներկրման դեպքում պետք է վճարվի մաքսային արժեքի 15 տոկոսը, գրում է «Կոմերսանտը»։
Վերլուծաբաններն ասում են, որ արտոնությունը 2020թ. այդ շուկայում ավելի քան 1,5-անգամյա աճ է խթանել, իսկ այն չեղարկելը կդանդաղեցնի շուկան եւ ենթակառուցվածքի զարգացումը։ Եվրոպական բիզնեսի ասոցիացիայում նույնպես զրոյական մաքսատուրքը համարում են սեգմենտի զարգացման կարեւոր ազդակ եւ կոչ են անում երկարացնել այն մինչեւ 2024թ. վերջը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) պատրաստել է փոփոխությունների նախագիծ ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային նոմենկլատուրայում (ԱՏԳ ԱՆ), եւ միության Միասնական մաքսային սակագին։ Փաստաթուղթը նախատեսում է 2022 թվականից 15 տոկոս մաքսատուրք մտցնել էլեկտրամեքենաների համար։ Դա համապատասխանում է մարդատար ավտոմեքենաների համար մտցված ընդհանուր շեմին, բայց էլեկտրատրանսպորտի համար 2020թ. գարնանից մաքսատուրքը զրոյացվել էր մինչեւ 2021թ. վերջը՝ «հաշվի առնելով ազգային արժույթների տատանումները եւ ներքին արտադրության բացակայությունը, ինչպես նաեւ անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծումը խթանելու նպատակով»։
Նախագծի հանրային քննարկումն ավարտվել մայիսի 20-ին։ Բայց միության անդամ երկրների նախաձեռնողական առաջարկներ 0 տոկոսի երկարացման մասին հանձնաժողովը չի ստացել, ասում են ԵՏՀ առեւտրային բլոկում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...