«Թույլ նյարդեր ունեցողներն խորհուրդ չի տրվում նայել». միջամտությունից հետո այտուցվել է Օքսանա Սամոյլովայի շուրթը
Ռուս մոդել Օքսանա Սամոյլովան՝ ռեփեր Ջիգանի կինը, որոշել է փոքրացնել շուրթերը, սակայն ներարկումից հետո շուրթն այտուցվել է։ Նա միջամտությունից հետո արված լուսանկարը հրապարակել է Instagram-ում։
«Շքեղ շուրթեր են։ Զուր չէր, որ վախենում էի դիմել սրան, զգում էի, որ այսպես կլինի։ Դեղամիջոցի նկատմամբ սարսափելի ռեակցիա է։ Թույլ նյարդեր ունեցողներն խորհուրդ չի տրվում նայել, որովհետեւ սա, իսկապես, դաժան է»,- հետեւորդներին զգուշացրել է Սամոյլովան։ Նա նաեւ ընդգծել է, որ այտուցը ժամանակավոր է եւ կանցնի պրոցեդուրայից մի քանի ժամ անց։
Մոդելը նաեւ խոստովանել է, որ ցանկանում էր ընտանիքի անդամներին շոկի ենթարկել իր արտաքին տեսքով, սակայն այտուցը մասնակիորեն անցել է, մինչ ինքը ճանապարհին է եղել։ 33-ամյա Օքսանան ծրագրում է շուտով կրկին փոխել շուրթերի արտաքին տեսքը։
Լոնգիդազան ներարկումներ են, որոնք կոսմետելոգիայում եւ դերմատոլոգիայում օգտագործվում են բորբոքումը նվազեցնելու համար։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...