Մ-23 ԵԱ. Ռազմիկ Պապիկյանը և Հրայր Ալիխանյանը դուրս եկան եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչներ Ռազմիկ Պապիկյանը (61 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ) նվաճել են Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության եզրափակիչի ուղեգիր:
Եզրափակիչի ճանապարհին Պապիկյանը հաղթել է ուկրաինացի ու թուրք ըմբիշների, իսկ Ալիխանյանն՝ ավստրիացի, թուրք և հույն մրցակիցների: Մայիսի 18-ին Ռազմիկ Պապիկյանը եզրափակիչում կմրցի վրացի Թեիմուրազ Վանիշվիլիի հետ, իսկ Հրայր Ալիխանյանը ոսկե մեդալը կվիճարկի ռուս Չերմեն Վալիևի հետ
Մայիսի 18-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնեն Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):
Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել նաև Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Կարեն Զուրաբյանը (57 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), որոնք հաջողության չեն հասել:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված մեծահասակների Եվրոպայի առաջնութունում Արման Անդրեասյանը դարձել էր բրոնզե մեդալակիր՝ նվաճելով ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի միակ մեդալը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում