Մոսկվան կօգնի Երեւանին եւ Բաքվին սահմանում կարգավորման հարցում երկու կողմերի խնդրելու դեպքում
Ռուսաստանը կաջակցի Հայաստանին եւ Ադրբեջանին սահմանին լարվածությունը կարգավորելու հարցում, եթե այդպիսի խնդրանք ստանա երկու պետություններից: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դա նորմալ իրավիճակ է, երբ ինչ-որ պարագայում կողմերը դիմում են մեզ օգնության, աջակցության, միջնորդության խնդրանքով, առավելեւս մենք փորձ ունենք նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարությունները մշակելու համատեքստում: Ուստի, եթե այդպիսի դիմում ստանանք երկու մասնակից կողմերից, ոչ թե միայն մեկ կողմից, ես նկատի ունեմ Ադրբեջանից եւ Հայաստանից, այդ ժամանակ մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել, ինչպես կարող ենք»,-ասել է նա:
Ռուդենկոն հայտնել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները մայիսի 19-ին Դուշամբեում կքննարկեն լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին: «Դուշամբեում ԱԳ նախարարները հավաքվում են, որպեսզի քննարկեն օրակարգի բոլոր հարցերը: Ես չեմ բացառում, որ այդ հարցն այնտեղ կքննարկվի: Ես կարծում եմ, որ հիմնական քննարկումը կկայանա Դուշամբեում նախարարների հանդիպման շրջանակում»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...